Արդեն հայտնել ենք, որ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դիակը:
Yerkir.am-ի տեղեկությունենրով' տնօրենը մահացել է սառչելու հետևանքով: Երեկ նա Թեղենիսի ճոպանուղիով բարձրացել է 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած: Նախնական վարկածի համաձայն' հայտնվելով ձորում' նա մոլորվել է տեղանքում և սառչել:
Ի դեպ, Ծաղկաձորում երեկ գրանցվել է բավականին ցածր ջերմաստիճան' մոտ -25 C: Մեր տեղեկություններով' դիակն այս պահին տեղափոխում են շտապօգնության մեքենայով:
Արչիլ Մաղրաձեն ամուսնացած էր, ուներ 4 երեխա:
Լուսանկարը' Գագիկ Շամշյանի