Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրադձեի դին: Փետրվարի 2-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ 35-ամյա Արչիլ Մագրադձեն անհայտ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին:

 

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 3-ին հայտնաբերվել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Մագրադձեն «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2013 թվականի հուլիսից: