Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Այս մասին հայտնել է բելառուսական «Բելտան» գործակալությունը:

 

Համաձայնագիրն ստորագրվել է Մինսկում՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Հայաստանի նախագահների կողմից, 2014 թ. հոկտեմբերի 10-ին: Ընդսմին «եռյակի» երկրները համաձայնվել են Հայաստանի համար անցումային շրջանի հետ:

 

Իր հերթին, Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչն ասել է, որ Ռուսաստանն ավարտել է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացման գործընթացը, իսկ Ղազախստանն ավարտում է այն: