Հայաստանի ազգային հավաքականի մարզումներից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ազգային ընտրանու նորեկ Ռուսլան Կորյանը:
«Ես առաջին անգամն եմ հրավիրվում ազգային հավաքական, և զգացողություններս անկրկնելի են: Չեմ դիտել ընտրական փուլի խաղերը, սակայն շատ միավոր է պետք վաստակել՝ խմբային փուլից դուրս գալու շանսեր պահելու համար:
Թիմում առաջինը մոտեցավ Գևորգը և ասաց՝ եթե կատակեն ինձ հետ, պետք չէ նեղանալ»,- նշել է Կորյանը:
Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան խաղը տեղի է ունենալու մարտի 29-ին: