Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։ Այդ մասին տվյալները ներկայացված են երկրի խորհրդարանի ստորին պալատի տվյալների էլեկտրոնային բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

Միաժամանակ Դումային առաջարկվում է վավերացնել ԵՏՄ-ի մասին պայմանագրում և առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը' Ղրղզստանի միանալու կապակցությամբ:

 

 

Փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵՏՄ անդամ պետությունների խորհրդարանները, և միայն դրանից հետո Ղրղզստանի համար կբացվեն միության մյուս անդամների հետ սահմանները: