Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեև հայցերի բովանդակությունը գաղտնազերծված չէ, բայց Ադրբեջանը տարբեր պաշտոնական հայտարարություններ է արել' բացահայտելով հայցերի ոչ միայն բովանդակությունը, այլև իրավական հիմքերը։
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։
«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն' կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները' ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը' հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի' գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։
Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել' նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։
Գրիգորյանի խոսքով' առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։
«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը' հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ' պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։
Գրիգորյանի տեղեկություններով' Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը' ցույց տալու' իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։