«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
« ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: