«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի ԳԳՄ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Հայաստանի Երիտա­սարդական հիմնադրամի՝ պահանջելով բռնագանձել 3 միլիոն դրամ: Ամենայն հավանականությամբ, հիմնադրամը չի վճարել իրեն պատկանող Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքի օգտագործած գազի գումարը: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնադրամի աշխատանքը պարալիզացված է. հարուցված քրեական գործի շրջանակում հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու քրեական գործի շրջանակներում կալանավորված է»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում