ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

 

Թովմասյանը դատարան դիմել է՝ Փաշինյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու համար։

Գործը մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին։

 
 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։