Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր դիմել է Թուրքիայի գլխավոր դատախազություն և հայց ներկայացրել Նիդերլանդների «Ազատություն» աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսնի դեմ։ Իսկ հայց ներկայացնելու պատճառն այն է, որ Վիլդերսն Twitter-ում Թուրքիայի առաջնորդի ծաղրանկարն է տեղադրել և Էրդողանին ահաբեկիչ անվանել։ Այս մասին հաղորդում է Anadolu. գործակալությունը։
Թուրքիայի նախագահի անունից գլխավոր դատախազություն բողոքը հանձնել է նրա փաստաբան Հուսեյն Այդինը։ Հայցում նշվում է, որ հոլանդացի քաղաքական գործչի հրապարակած ծաղրանկարը ոչ մի առնչություն չունի խոսքի ազատության հետ։
Էրդողանը պահանջում է Գերտ Վիլդերսնի նկատմամբ, Թուրքիայի նախագահի պատվի ու արժանապատվության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածով, քրեական գործ հարուցել։