Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Մուրադյանը պահանջում է, որպեսզի նախարարը հերքի զրպարտչական արտահայտությունները և հատուցի պատճառած վնասը։
Հայցը ներկայացվել է ս․թ․ հոկտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: