Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը դատական հայց կներկայացնի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Իրավաբաններն այս պահին պատրաստում են հայցադիմումը: Կարծում ենք, որ իրավական և անկախ Հայաստանում նմանատիպ հարցերը պետք է իրավական գնահատական ստանան»,- նշեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում և Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ինքը ցանկացել է փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Նա նաև հայտարարել էր, որ իր մամուլի ասուլիսի տապալումը՝ Մանկական ուռուցքաբան, արյունաբան, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանի կողմից, ուղղորդված է եղել Արմեն Մուրադյանի կողմից։