Մոսկվաբնակ գրողուհի Լանա Կապլանը պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ «Facebook»-ի և դատով շահել 100 000 դոլար: Նրա խոսքով՝ սոցցանցն իրենից է գողացել «լայքեր»-ի տեսակները ստեղծելու գաղափարը. փոխանցում է LifeNews-ը:

 

 

Կապլանը պնդում է, որ 2013 թ.-ին լույս տեսած Web-Lox գրքի գլուխներից մեկում, նա նկարագրել է սոցցանցերից մարդկանց կախվածությունը, և դրանք ստեղծողներին առաջարկել է այլազանել «լայքերը»՝ ընդլայնելով հիացմունք արտահայտելու ուղիները:

 

 

Հոդվածի հեղինակը չի բացառում, որ սոցիալական ցանցը ստեղծողները նախկինում նույնպես ցանկացել են «Like»-երը ենթախմբերի բաժանել: Սակայն, նրա խոսքով՝ քանի որ դա տեղի է ունեցել իր գրքի հրապարակումից հետո՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունի:

 

 

«Իմ փաստաբանը հայտարարել է, որ գումարը պետք է լինի ոչ պակաս, քան 100 հազար դոլար», - եզրափակել է մոսկվուհին: