Ֆրանսիայում հասունանում է նոր սկանդալ, որի գլխավոր գործող անձինք են ռեժիսոր Փոլ Վերհովենը եւ Կաննի կինոփառատոնի ղեկավար կազմը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Lenta.ru-ն, ռեժիսորը դատական հայց է ներկայացրել Կաննի փառատոնի դեմ այն պատճառաբանությամբ, որ նրա «Թինեյջերներ» ֆիլմը 2010թ. չէր ը նդգրկվել փառատոնի ծրագրում' սեռական փոքրամասնությունների կյանքը շոշափելու համար: Նա տեսաուղերձ է հրապարակել եւ շեշտել, որ իր ֆիլմը կօգնի դեռահասներին չդիմել ահաբեկչության, ինքնասպանության, հանցագործության եւ այլատյացության:

 

 

73-ամյա ռեժիսորը պահանջում է, որ ֆիլմն ընդգրկի Կաննի փառատոնի այս տարվա ծրագրում կամ փառատոնի ղեկավարությունը վճարի ֆրանսիական կինոթատրոններում ֆիլմի վարձույթի գումարը:

 

 

Կինոփառատոնի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ շեշտել, որ ռեժիսորի մեղադրանքներն անհեթեթ են, եւ փառատոնի ծրագրում են ընդգրկվում միայն բարձրորակ ֆիլմեր: Դատարանը որոշումը կկայացնի մարտի վերջին: