Տեխասում մահացած տղայի ընտանիքը 100 միլիոն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տեխասի էլեկտրաէներգիայի հուսալիության խորհրդի (ERCOT) էներգետիկ ընկերությունների խմբի, որը սպասարկում է նահանգի և տեղական բնակիչների սպառողների շուրջ 90% -ին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է KHOU հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ 11-ամյա Քրիստիան Պավոնը մահացել է երեքշաբթի օրը՝ Կոնրո քաղաքում ՝ գիշերը զանգվածային անջատումների պատճառով մնալով առանց ջերմության և լույսի։ Մահացածի ընտանիքը պնդում է, որ տղան մահացել է ցրտահարությունից, մահվան պաշտոնական պատճառը, սակայն, դեռ հայտնի չէ:
Էլեկտրամատակարարող ընկերությունը իր ցավակցությունն է հայտնել Պավոնի մահվան կապակցությամբ: «Մենք ծայրաստիճան վշտացած ենք մեր տարածքում մահ գրանցվելու կապակցությամբ: Մենք ներկայիս դատական գործընթացների պատճառով՝ որևէ մեկնաբանություն տալու իրավունք չունենք», - ասված է ընկերության հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ERCOT- ը համոզմունք է հայտնել, որ տեղական էներգետիկ ընկերությունները ճիշտ որոշում կայացրեցին' անջատումներ իրականացնելով, երբ ամբողջ պետական էլեկտրացանցը փլուզման եզրին էր: