Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի: Այս մասին հաղորդում է տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով «1+1» հեռուստաալիքի եթերում Ավակովի հայտարարությանը:

 

Հիշեցնենք, որ գործիչների միջև ծագած բախումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին՝ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ:

 

Ավելի ուշ Վրաստանի նախկին նախագահը հատուկ մամուլի ասուլիս է հրավիրել՝ հայտարարելու վիճաբանության իր տարբերակը:

 

Դեկտեմբերի 15-ին Ավակովը հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Սաակաշվիլիի դեմ: