Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն իր հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար դատական գործ է հարուցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հայցը ներկայացրած փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքը նշել է, որ «Մեծ կոռուպցիա» գործողությունից հետո Թուրքիայի վարչապետը ամեն անգամ ծանր մեղադրանքներ է ներկայացրել Գյուլենին և նրա հետևորդներին: Մեղադրող կողմը պահանջում է, որպեսզի Էրդողանը վճարի 100 հազար թուրքական լիրա (ավելի քան 56 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհ ատուցում:

 

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ.-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ: