Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼԿՄ-ները:
Հայցը, որը ներկայացվել է ոչ թե քաղաքացիների կողմից, այլ երկրի կառավարության, միջպետական հայտարարություն է և առաջին գործն՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը:
Ջաֆարովի խոսքով՝ հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը: