Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին ՌԴ-ի և Հայաստանի միջև համաձայնագրին: Այս մասին ասվում է նախարարների կաբինետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը կներկայացվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը աշխատում են միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման վրա: