ՌԴ-ի կառավարության օրենքի նախագծերի պատրաստմամբ զբաղվող հանձնաժողովը հավանություն Է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հաղորդվում Է նախարարների կաբինետի կայքում:
Օրինագիծը ներկայացվել Է ԱԳ նախարարության եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից եւ քննարկվելու Է կառավարության նիստում:
«Պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցությունը եւ թույլ կտա գործարկել բացառումների եւ սահմանափակումների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Դրանով իսկ հիմք Է ստեղծվում առեւտրատնտեսական եւ կոոպերացիոն կապերի հետագա զարգացման, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման եւ աշխարհի շուկաներում ԵՏՄ-ի երկրների դիրքերի ուժեղացման համար:
Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսին ստորագրել եւ արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը: Հոկտեմբերի 10-ին Մինսկում պայմանագիր Է ստորագրվել դրան Հայաստանի միանալու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: