ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց Ուկրաինայի քաղաքականության օրակարգում առայժմ չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 16-ին:
«Ես տրամաբանական չեմ համարում այդ հարցի շուրջ այսօր բանավիճելը: Դա այժմ օրակարգում չկա: Մենք պետք Է կենտրոնանանք բարեփոխումների վրա, մեր տնային առաջադրանքը կատարենք այդ բնագավառում»,-հայտարարել Է Պորոշենկոն, հավելելով, որ դաշինքին անդամակցելու հարցն ուկրաինացիները կլուծեն հանրաքվեի ընթացքում:
Նաեւ, Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ եվրոպական 11 պետություններ այսօր Կիեւին աջակցում են «ռազմական եւ տեխնիկական մատակարարումներով»: «Խոսքը ոչ մահաբեր սպառազինության եւ ռազմատեխնիկական աջակցության մասին Է»,-հավելել Է նախագահը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պորոշենկոն նշել Է, որ հանդես Է գալիս 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը բոյկոտելու օգտին, որովհետեւ «քանի դեռ ռուսական զորամասերը գտնվում են Ուկրաինայում, աշխարհի առաջնությունն այդ երկրում անկացնելն աներեւակայելի Է»: Նա նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դատապարտել Է մայիսի 10-ին Ռուսաստան այց պլանավորելու համար: