Ուկրաինայի համար դեռ չի եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամանակը, բոլոր պայմանները բավարարելու համար կպահանջվի 6-7 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք զբաղված ենք երկրի խորը բարեփոխմամբ տնտեսական, սոցիալական, վարչական առումներով: Դեռ շատ պետք Է աշխատենք՝ առնվազն 6-7 տարի, որպեսզի համապատասխանենք ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին: Երբ մենք պատրաստ լինենք, կհայտարարվի հանրաքվե, որպեսզի ուկրաինացի ժողովրդին հարցնենք՝ հարկավոր Է արդյոք մտնել Հյուսիսատլանտյան դաշինք»,-ասել Է Պորոշենկոն: Ընդսմին Ուկրաինայի ղեկավարն այն կարծիքին Է, որ «անվտանգությունն ապահովելու համար աշխարհում չկա այլ համակարգ, բացի ՆԱՏՕ-ից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: