Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուկրաինական զորքերը հունիս 1-ի առավոտյան վերսկսել են երկրի արևելքում հատուկ գործողությունների ակտիվ փուլը և հարվածներ են հասցնում աշխարհազորայիններին: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

 

Ըստ նրա՝ առավոտյան նա շփվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ:

 

«Առավոտյան վերսկսվել է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը, մեր ուժերը հարվածներ են հասցնում»,- հայտնել է Տուրչինովը: