Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ մայիսի 11-ի հանրաքվեի մասին որոշումից: Այս մասին հայտնում է Украинская прaвда-ն:

 

«Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ Դոնեցկի շրջանում գտնվող ռուսամետների որոշումից»,- ասել է Պարուբին:

 

Հիշեցնենք, որ այսօր «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ներկայացուցիչները չեն հրաժարվել շրջանի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու գաղափարից, նրանք շարունակում են քաղաքացիներին քվեարկության համար ձևաթերթիկներ բաժանել: