Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը կարծում է, որ պատերազմը մաքրագործում է և կոչ է անում Ուկրաինայի ուժայիններին դիմանալ: Այս մասին Ավակովը գրել է Facebook-յան իր էջում:
«Պատերազմը չի կարող լուսավոր զգացողություններ առաջացնել, սակայն կարող է մաքրագործել: Այդ մաքրագործումը կարող է իրականանալ ապակայունության ու ցավի, ընկերների մահվան և ի պատասխան սպանելու անհրաժեշտության մղումով, մտերիմ մարդկանց համար վախենալով»,- գրել է Ավակովը:
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում 2014 թվականի փետրվարի վերջից սկսած, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել: