Կիևում գտնվող՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում տարվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքի հարցը: Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:
Հանդիպման ժամանակ Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը Սաակաշվիլիին տեղեկացրել է հակաահաբեկչական գործողության տարածքում տիրող իրադրության մասին:
Ավելի վաղ, Սաակաշվիլին բազմիցս է հանդես եկել հայտարարություններով, որոնցում կողմ է արտահայտվել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության շարունակմանը և զուգահեռներ անցկացրել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի և 1990-ական թվականների սկզբներին Աբխազիայում տեղի ունեցած դեպքերի միջև: