Ինչպես հայտնում է interfax-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը։ Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հնարավորությունը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր մտահոգություն է հայտնել Ուկրաինայի Լուգանսկի մարզում ռուս լրագրողի մահվան դեպքի հարցով:

 

Պորոշենկոն իր հերթին ցավակցություն է հայտնել ռուս լրագրողի մահվան առիթով, քննարկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության ապահովման մասին՝ հայտնելով, որ իր հրահանգով համապատասխան հետաքննություն է անցկացվում նաև Լուգանսկում զոհված լրագրողի դեպքի առթիվ: