Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասում հնարավոր է հրադադար հայտարարվի մեկ շաբաթվա ընթացքում: «Իմ կողմից Ուկրաինայի զինված ուժերին, Ազգային գվարդիային, Սահմանապահ զորքերին հրադադարի հաստատման հրաման կտրվի»,-ասել է Պորոշենկոն` հանդես գալով Ազգային գվարդիայի հակաահաբեկչական կենտրոնի զինծառայողների առջև:

 

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ` Պորոշենկոն մտադիր է հրադադարի հրաման ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում: «Նրանք, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում զինաթափ չլինեն'պետք է ոչնչացվեն»,- ընդգծել է նախագահը: