Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պորոշենկոյին, որ նա ոչ մի դեպքում չդադարեցնի երկրում հակաահաբեկչական գործողությունները։ Այս մասին նա հայտնել է ТСН-ին տված հարցազրույցի ընթացքում։

 

Բացի այդ, Սաակաշվիլին հայտնել է նաև, որ Կիև կգա վրացի բարեփոխիչների թիմ։ Վրաստանի կողմից արվող աջակցությունը նա բացատրել է նրանով, որ Պորոշենկոն նախագահ է ընտրվել երկրում տիրող պատերազմական շրջանի ընթացքում և հիմա նրան աջակցություն է անհրաժեշտ։

 

Հրացազրույցի վերջում, Վրաստանի նախկին նախագահը ցանկություն է հայտնել դառնալ Պորոշենկոյի խորհրդատուն։