Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները, որոնք մասնակցում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար նորմանդական ձևաչափին, պետք է առավել մանրակրկիտ ուսումնասիրեն Մինսկի համաձայնագրերը և չպահանջեն Մոսկվայից այն, ինչ պետք է կատարի Կիևը: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bild գերմանական պարբերականին տված հարցազրույցում՝ անվանելով Մոսկվայի դեմ մեղադրանքները աբսուրդի թատրոն:

 

«Մեր եվրոպացի գործընկերները և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է առավել մանրակրկիտ ուսումնասիրեն այդ խնդիրները»,- ասել է Պուտինը:

 

«Բոլորը խոսում են, որ հարկավոր է կատարել Մինսկի համաձայնագրերը, և այդ դեպքում կվերանայվի պատժամիջոցների հարցը: Հավատացեք, դա արդեն նմանվում է աբսուրդի թատրոնի, քանի որ հիմնականը, ինչ պետք է կատարվի Մինսկի համաձայնագրերի վերաբերյալ, Կիևի իշխանությունների պատասխանատվության տակ է»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ «չի կարելի պահանջել Մոսկվայից այն, ինչ պետք է կատարի Կիևը»:

 

ՌԴ նախագահը Մինսկի համաձայնագրերի տեքստը ձեռքերին բացատրել է լրագրողին՝ ինչ հաջորդականությամբ պետք է կատարվեն Մինսկի պայմանագրի կետերը: «Այստեղ գրված է, որ հարկավոր է անցկացվի սահմանադրական բարեփոխումներ, ընդ որում, Մոսկվայում չէ, որ պետք է ընդունվեն այդ որոշումները»,- նշել է նա: