Ավստարալական Բրիսբենում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը: «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ' առաջնորդները ձեռքսեղմումից հետո խնդրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրենց միայնակ թողնել և հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում:

 

Մինչ այս, G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինը հանդիպել է Իտալիայի վարչապետին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այսօր նախատեսված են նաև Պուտինի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

Առաջնորդների համար կուտակվել են ոչ քիչ թեմաներ'Ուկրաինայի իրավիճակի հետ կապված արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, երկկողմ տնտեսական համագործակցությունը և այլն: