Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հուլիսի 13-ին կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որում իրենց ուժերը կչափեն Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

 

«Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հնարավոր է հանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- հայտնել է Ուշակովը:

 

Ուշակովն ակնհայտ է համարել, որ եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Ռիո դե Ժանեյրո կժամանեն նաև այլ երկրների ղեկավարներ և իրենք կունենան նաև այլ հանդիպումներ: