Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոն, որտեղ ընթանում է ԲՐԻԿՍ գործարար համաժողովի լիագումար նիստը:
Նա ելույթ կունենա լիագումար նիստում: 2024 թվականին Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում ։
Կազանի գագաթաժողովն առաջինն է լինելու, որին մասնակցելու են նաև միավորման նոր անդամները:
Ավելի վաղ ԲՐԻԿՍ-ի կազմում էին Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Ռուսաստանը և Հարավային Աֆրիկան:
2024 թվականի հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ի լիիրավ մասնակիցներ են դարձել Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։