Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Լաթաքիա քաղաքի մուտքին, հայտնում է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
«Լաթաքիայի մուտքի մոտ իսրայելական ագրեսիան հանգեցրել է հրդեհների, որոնք մարում են հրշեջ բրիգադները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որոշ հեռուստաալիքներ, այդ թվում՝ «Ալ Հադաթը», պնդում են, որ իսրայելական ինքնաթիռների թիրախը եղել է զինամթերքի պահեստը, ինչն էլ հանգեցրել է հրդեհի։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ իսրայելական ինքնաթիռները գիշերը ժամը 02:50-ին գրոհել են Լաթաքիայի հարավարևելյան մուտքի կետերից մեկը։ Տուժել է երկու մարդ, պատճառվել է նաև նյութական վնաս։