Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին:
Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիրախների վրա գրոհը տեղի է ունեցել ինչպես Լիբանանի խորքերում, այնպես էլ՝ երկրի հարավում։
Իսրայելական օդուժի կողմից գրոհի ենթարկված օբյեկտների թվում են զենքի թաքստարաններ և ենթակառուցվածքներ: