Իսրայելը շաբաթ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Էլ-Կիսվա շրջանում տեղակայված ռազմական օբյեկտի ուղղությամբ հրթիռային հարվածներ է հասցրել: Al Ekhbariya հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ հրթիռներից մեկը հարվածել է ռազմական դիրքին և հասցրել նյութական վնաս:
«Սիրիական հակաօդային ուժերը բացել են պատասխան կրակ և ոչնչացրել հակառակորդի երկու թիրախ»,- ասված է հայտարարության մեջ:
Հեռուստաընկերությունն իսրայելական նոր հարձակումն անվանել է «բացահայտված ագրեսիա»: Զինվորականների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում: