ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ նախօրեին ամերիկյան կործանիչները ավիահարվածներ են հասցրել սիրիական Հալեպ քաղաքին, իսկ ավելի ուշ Ռուսաստանին են մեղադրել դրանում:
Ռուսական գերատեսչության խոսքով ԱՄՆ-ի օռազմաօդային ուժերի А-10 երկու գրոհային ինքնաթիռները մտել են սիրիայի օդային տարածք Մոսկվայի ժամանակով ժամը 13:55-ին:
Դրանք եկել են Թուրքիայի տարածքից, շարժվել դեպի Հալեպ և հարվածներ հասցրել քաղաքի օբյեկտներին: Կոնաշենկովի խոսքով'ամերիկյան կողմն այդ հարձակումը չի ազդարարել: