Սիրիայում մի քանի քաղաքներ և գյուղեր գնդակոծվել են զինյալների կողմից, հայտնել է LifeNews-ի թղթակից Ալեքսեյ Ռեպինը: Առնվազն վեց ական է նետվել երկրի մայրաքաղաք Դամասկոս: Նրանցից չորսն ընկել է բնակելի տարածքների մերձակայքում, ևս երկուսը՝ քաղաքի արդյունաբերական գոտում:

 

Գնդակոծության հետևանքով ութ մարդ թեթև վնասվածքներ է ստացել, ոչ ոք հիվանդանոց չի տեղափոխվել: Նրանց շտապ բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, հիվանդանոց գնալուց նրանք հրաժարվել են:

 

Հոմսում «Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մի քանի ինքնաշեն հրթիռներ են արձակել: Յոթ մարդ վիրավորվել է:

 

Հարձակումների են ենթարկվել Ջիբուրին և Էմ-Շարշուխ գյուղերը: Նրանք գնդակոծվել են ականանետներից: Գյուղերում պաշտպանությունն իրականացնում են Սիրիայի բանակն ու զինյալները:

 

Հալեպ նահանգում առնվազն երկու հրթիռ է արձակվել քաղաքի բնակելի տարածքների ուղղությամբ: Այդ հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ ևս երկուսը: