Բաշար Ասադի ռեժիմի օդուժը հարված է հասցրել փախստականների շարասյան ուղղությամբ Հալեպ նահանգի հարավում, 7 մարդ է զոհվել, 18 հոգի վիրավոր է: Այս մասին Anadolu-ին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար Ամմար Աս-Սալլումը:
Նրա խոսքով՝ ավիահարվածի տակ է հայտնվել Հալեպի հարավի Թալ-Հիդայ և այլ մերձակա բնակավայրերի բնակիչներով ավտոշարասյունը:
Աս-Սալլումի խոսքով՝ Ասադի կողմնակիցները վերջին օրերին ուժեղացրել են գրոհները Հալեպի հարավային շրջաններում:
Նա հայտնել է, որ ևս 2 սիրիացի զոհվել է, 3-ը վիրավոր է Հալեպի Քեֆեր գյուղի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով: