Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են Սիրիայի արեւելքի Դեր Զորի նահանգը: Այս մասին հաղորդել է Սիրիայի SANA գոծակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել Էլ Մայադին քաղաքի բնակելի թաղամասերին: Հաղորդվում է տասնյակ զոհվածների եւ վիրավորների մասին, նրանց ստույգ թիվը չի բերվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: