«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ:

 

Ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, գրոհի են ենթարկվել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մատակարարման ուղիները Սիրիական անապատում՝ Էլ Մայադին քաղաքի մերձակայքում: Այս տեղանքում են գտնվում նաեւ ԻՊ-ի ելուզակախմբերի կողմից գրավված Էթ Թանաք եւ Էլ Ջաֆրա նավթի հանքավայրերը:

 

Sky News Arabia-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան ուղղաթիռներից իջեցվել են մի քանի տասնյակ մարտիկներ, որոնք հեռացել են այդ շրջանից՝ կատարելով առաջադրանքը: Գործողության արդյունքների վերաբերյալ մանրամասներ չեն բերվում:

 

Հեռուստաալիքը նշում է, որ ԻՊ-ի զինյալները շտապ կարգով օժանդակ ուժեր են փոխադրել Էլ Մայադին եւ ամրացրել գրավված նավթի օբյեկտների շրջակա արգելադետքերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: