Ականի պայթյունից զոհվել է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու էր Դեյր Զորի պաշտպանության համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գործողության շտաբում:
«Գեներալ Իսսամն ականի պայթյունից զոհվել է այսօր Սակեր կղզու շրջանում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ճգնաժամի սկսվելուց հետո Զահրեդինը ղեկավարում էր հանրապետական գվարդիայի ջոկատները եւ զինյալներից մաքրում Դամասկոսի արվարձանի թաղամասերը: Վերջին 3,5 տարում նա Դեյր Զոր պաշարված քաղաքի պաշտպանության պատասխանատուն էր: