Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օդուժը մի շարք ավիահարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին: Ինչպես հայտնել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, հարվածներից մեկը հասցվել է ռազմական քոլեջին, որը գտնվում է Սանայի հյուսիսում:

 

 

Իքնաթիռները երկակի ավիահարվածներ են հասցրել «Յարմուկ» մարզադաշտին: Զոհվածների մասին տեղեկություննեչ դեռևս չեն հաղորդվել:

 

 

Սաուդյան Արաբիայի համատեղ հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ Ասիրին Էլ Ռիյադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուսիթ-ապստամբները, որոնց դիրքերը ռմբակոծում է կոալիցիայի օդուժը, իրենց դիրքերի տեղակայման համար օգտագործում են դպրոցների շենքերն ու սպորտային համալիրները: