Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: Այդ մասին հայտնել Է SANA գործակալությունը: «Իսրայելցի ագրեսորները հարված են հասցրել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի, թշնամական հրթիռներից մի քանիսը խփվել են»,-հայտարարել Է Սիրիայի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով նյութական վնաս Է պատճառվել: Մինչդեռ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սիրիական ընդդիմության տվյալները, հայտնում են, որ հարվածը հասցվել Է այդ շրջանում իրանական զորքերի դիրքերին: Հալեպում խախտված Է Էլեկտրամատակարարումը: The Jerusalem Post թերթը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել Է, որ հարվածի հետեւանքով Հալեպում տասը մարդ Է զոհվել, կան վիրավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: