Սիրիական Ռաքա քաղաքում Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը հարձակման են ենթարկել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դիրքերը, հաղորդում է ֆրանսիական բանակը:

 

Այժմ, Ռաքան Սիրիայում ԻՊ-ի հենակետն է:

 

Գործողությանը մասնակցել է 10 ֆրանսիական կործանիչ, որոնք մոտ 20 ռումբ են նետել: Նախնական տվյալներով՝ հաջողվել է ոչնչացնել ԻՊ-ի հրամանատարական կետն ու պատրաստման ճամբարը: