Մեկ օրում ՌԴ ավիացիան շուրջ 200 նոր հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը. փոխանցում է РЕН ТВ-ն:
«Միայն երեկվա ընթացքում զինված ավազակախմբերին հասցվել է 189 հարված», -ասել է նա:
Ինչպես նշել է գեներալը, չպլանավորված թռիչքներն առավել արդյունավետ են: Այսպիսով, գործողության սկզբից ռուսական ինքնաթիռներն կատարել են ավելի քան 5,2 հազար մարտական թռիչք: