ԱՄՆ-ն նոր օդային հարված է հասցրել Սիրիայի և Իրաքի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

Օդային հարվածներ հասցնելու գործողության ընթացքում կիրառվել են կործանիչներ և անօդաչու օդանավեր: ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերը յոթ հարված են հասցրել գրոհայինների դիրքերին: Արդյունքում, մի քանի շինություններ ավերվել են, որտեղ ահաբեկչական խմբավորման անդամներն են եղել, ինչպես նաև վնասվել են տրանսպորտային միջոցները և ուսումնամարզական հավաքները:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացրել են Դամասկոսին, որ առաջիկա երեք տարիների ընթացքում օդային հարվածներ են հասցնելու Սիրիայի «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դիրքերին: