Սիրիայի Լաթաքիա քաղաքում ռուսական ինքնաթիռները 36 մարտական թռիչք են կատարել և վերջին մեկ օրում 49 ավիահարված են իրականացրել: Այս մասին հաղորդվում է Պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ, գրում է Газета.Ru-ն:

 

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով' Սալմա քաղաքի մոտ ռուսական ավիացիան ոչնչացրել է գրոհայինների բազան: Հետախուզության տվյալներին հղումով' գեներալ-մայորը հայտնել է, որ բազայում «օտարերկրյա հրահանգիչները» դիվերսիոն պատերազմի էին պատրաստում «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

 

 

Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտպանում է իր ազգային շահերիը Սիրիայում: