Թուրքական կործանիչներն օդային հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» արմատականների չորս դիրքերին: Հարվածներն ինքնաթիռները հասցրել են թուրք-սիրիական սահմանի միջով՝ գնտվելով Թուրքիայի օդային տարածքում, հաղորդում է Reuters-ը:

 

 

Նախօրեին երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արտակարգ հանդիպում է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում է կայացվել ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերը:

 

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Սուրուչ քաղաքում: