Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն մտածում է հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ այդ կերպ ՌԴ-ն պատրաստ է մասնակցել սիրիական հակամարտության կարգավորման գործընթացին:
«Մենք մտածում ենք դրա մասին, ոչինչ չենք բացառում: Սակայն եթե մենք կգործենք, ապա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել ոչ մի ցամաքային մարտական գործողությունների: